Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ

Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության 
պայմանագրում դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, որում դեռևս կան չհամաձայնեցված հոդվածներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցից։

«Երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում սահմանների սահմանազատման շուրջ։ Մի մասն արդեն համաձայնեցված է։ Եվ երկու երկրների միջև աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նույնպես կան դեռևս չհամաձայնեցված հոդվածներ»,- նշել է Պեսկովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am