Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. նա առնվազն բրոնզե մեդալ ունի

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. նա առնվազն բրոնզե մեդալ ունի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Նարեկ Մանասյանը մրցեց Մոլդովայից Անդրեյ Զապլիտնիի հետ և գերազանցեց նրան: Մանասյանը դուրս եկավ կիսաեզրափակիչը, որը կկայանա ապրիլի 25-ին:

Մինչ այս բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից դուրս են մնացել Նարեկ Հովհաննիսյանը,Գուրգեն Մադոյանը, Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am