Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ

Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ. դեկտեմբերից ի վեր Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվներից շուրջ 317 միլիոն դոլարի ակտիվներ ապաարգելափակվել են՝ ստուգումներից և պատժամիջոցների ցուցակներում փոփոխություններից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ապաարգելափակվել են 140 միլիոն ֆրանկ (153 միլիոն դոլար) գումարի ակտիվներ, որոնք սառեցվել էին որպես նախազգուշական միջոցառում: Իրականացված հետագա ստուգումները (2022 թվականի դեկտեմբերից) ցույց են տվել, որ այդ ակտիվները սառեցնելու իրավական պայմանները չեն պահպանվել», - նշված է հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ թեև փոքր չափով, սակայն սառեցված ակտիվների ընդհանուր արժեքի վրա ազդել է պատժամիջոցների ցանկից ֆիզիկական և իրավաբանական անձանց բացառումը (մինուս 150 մլն ֆրանկ կամ 164 մլն դոլար) և ավելացումը (պլյուս 50 մլն ֆրանկ կամ 54,77 մլն դոլար)։

Ըստ Շվեյցարիայի դաշնային խորհրդի հայտարարության՝ 2023 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետ կապված սառեցված ակտիվների արժեքը 5,8 միլիարդ ֆրանկ էր (6,37 ԱՄՆ դոլար)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am