Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 
ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են կիսաեզրափակիչները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ:

50 կգ քաշային Անուշ Գրիգորյանի մրցակիցը իռլանդացի Սվինի Շանոն է:

70 կգ քաշում Անի Հովսեփյանը կմենամարտի ռուս Դարիմա Սանդակովայի հետ:

Տղամարդկանց պայքարում 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կմրցի Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ:

57 կգ Արթուր Բազեյանի հակառակորդը ռուս Էդուարդ Սավվինն է:

60 կգ Արթուր Սահակյանն էլ ուժերը կչափի բուլղար Ռադոսլավ Ռոսենովի հետ:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը եզրափակիչ դուրս գալու համար կմրցի ռուս Տարխան Իգիդովի հետ:

Իսկ Նարեկ Մանասյանի մրցակիցը 92կգ քաշում Ադրբեջանը ներկայացնող Լորեն Ալֆոնսոն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am