Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք 
չտեղակայելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չեն ընդունել տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ բանաձևի նախագիծը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Քվեարկության ժամանակ նախագծին աջակցել է 13 երկիր, Չինաստանը ձեռնպահ է մնացել։ Ռուսաստանը կիրառել է վետոյի իրավունքը:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «առաջին հերթին դա կապված է եղել այն բանի հետ, որ մեր առաջարկած սկզբունքային փոփոխություններն անտեսվել են»։

«Մենք վերահաստատում ենք Ռուսաստանի Դաշնության խիստ հանձնառությունը տիեզերական իրավունքի ոլորտում միջազգային իրավական պարտավորություններին, ներառյալ 1967 թ. Տիեզերքի մասին պայմանագրին: Ընդգծում ենք մեր հաստատակամ պատրաստակամությունը՝ օպերատիվ կերպով համաձայնեցնելու և կնքելու Տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու (ՏՍՄԿ) վերաբերյալ համապարփակ միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր», - հայտնել է Զախարովան։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք տեղակայել տիեզերքում։

«Եթե դա այդպես է, ապա այսօրվա վետոն հարց է առաջացնում՝ ինչո՞ւ։ Եթե դուք հետևում եք կանոններին, ապա ինչո՞ւ չեք աջակցում բանաձևին, որը վերահաստատում է դրանք», - ասել է նա։

Բանաձևի նախագիծը մշակվել է ԱՄՆ-ի կողմից` Ճապոնիայի հետ համատեղ։ Դրանում ասվում է, որ «մեր ընդհանուր նպատակն է կանխել սպառազինությունների մրցավազքը տիեզերքում», ինչպես նաև պահանջվում է Տիեզերքի մասին պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարում, մասնավորապես, «Երկրի շուրջ ուղեծրում միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ զենք չտեղադրելը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am