Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով

Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես 
անկանխիկ եղանակով

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության ապրիլի 25-ի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Նախագծով որոշակիորեն կկարգավորվի կրիպտոարժույթների դաշտը։ Այս պահի դրությամբ Կենտրոնական բանկի գործընկերների հետ քննարկում ենք առհասարակ շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց մի կարևոր բաղադրիչ կա, որը հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավապահ համակարգի համար։ Շատ ու շատ դեպքերում նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց, երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ, թե որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը և ով է ձեռք բերել, շատ հաճախ տեսնում ենք, որ դրանք կատարվում են կանխիկ շրջանառության արդյունքներով թե՛ գնման, թե՛ վաճառքի դեպքում։ Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը։ Մենք, իհարկե, կրիպտոակտիվի դրամապանակում տեսնում ենք որոշակի շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ, թե ի վերջո ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկում են սահմանել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը և նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am