Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական 
վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 25  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Անմար կրակին մոտենալու ժամանակ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ կապված  միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում  7 անձ է ձերբակալվել։  

Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելու կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, հաղորդակցության և տեղեկատվության միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ է նախաձեռնված քրեական վարույթ, Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նույն օրը ոստիկանության կողմից բաժին է տարվել 7 անձ, այնուհետև նրանք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին և որոշումներ են կայացվել վերը նշված արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին»,-մանրամասնեց Աբրահամյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am