Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Օմսկի մարզում Կրասնոյարսկի մայրուղու վրա գտնվող ձեռնարկությունում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն՝ յուրաքանչյուրը 50 խորանարդ մետր ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Բռնկման մասին ահազանգն արտակարգ իրավիճակների նախարարությունն ստացել է տեղական ժամանակով 11:50-ին: Ժամը 13։35-ին բաց կրակը մեկուսացվել է։

Այրվող տարաները գտնվում էին բաց տարածքում:

Տուժածներ չկան։

Հրդեհի մարմանը գործի է դրվել 58 հրշեջ և 15 միավոր տեխնիկա, ինչպես նաև երկու հրշեջ գնացք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am