Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից

Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող 
հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի պաշտպանության նախարարությունը Սեուլի հետ կնքել է ավելի քան 70 K239 Chunmoo համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (լեհական HOMAR-K մոդիֆիկացիայով) և մի քանի հազար կառավարվող հրթիռների մատակարարման պայմանագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պավել Բեյդան։

«Հարավային Կորեա Լեհաստանի պատվիրակության կատարած այցի ընթացքում ստորագրվել է 72 HOMAR-K արձակման մոդուլների, ինչպես նաև մի քանի հազար կառավարվող հրթիռների մատակարարման պայմանագիր»,- գրել է նա X սոցիալական հարթակում:

Բեյդան պարզաբանել է, որ ձեռք բերված համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կարող են գործել լեհական արտադրության 122 մմ տրամաչափի ռեակտիվ արկերով։

Ինչպես նշում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, սա Սեուլի հետ շրջանակային համաձայնագրով նախատեսված 288 K239 Chunmoo համակարգերի, ինչպես նաև 980 K2 տանկերի, 648 K9 հաուբիցների և 48 FA-50 թեթև կործանիչների մատակարարման արդեն երկրորդ պայմանագիրն է, որը կնքվել է 2022 թվականին։ Առաջին կայանքը Լեհաստան է բերվել 2023 թվականին։ Հանրապետության պաշտպանության գերատեսչության տեղեկատվությամբ՝ Վարշավան կձգտի գնվող հարավկորեական համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հերթական խմբաքանակների արտադրությանը Լեհաստանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am