ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին և պատվավոր հյուպատոս Թիմոթի Ստրեյթին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։
Honoured to host the Ambassador of Finland to South Caucasus @KiNarinen and Honorary Consul @TimothyStraight. The guests learned more about EUMA’s work and current security situation on the ground. They also met with the community leader of the village. Kiitos! pic.twitter.com/HzCwTiUp02
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 25, 2024
«Պատիվ է հյուրընկալել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինենին և պատվավոր հյուպատոս Թիմոթի Ստրեյթին։ Հյուրերն ավելին իմացան ՀՀ-ում ԵՄ առաքելության աշխատանքի և տեղում անվտանգության իրավիճակի մասին»,- նշվում է գրառման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում