Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. 
ամերիկյան ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն 100-ից ավելի ATACMS մեծ հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռներ է ուղարկել Ուկրաինա։ Այդ մատակարարմանը փետրվարին հավանություն էր տվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ամերիկյան The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրների։

«Փետրվարի կեսերին նախագահ Ջո Բայդենը գաղտնի հավանություն է տվել ավելի քան 100 մեծ հեռահարության հրթիռներ, ինչպես նաև մեծ քանակությամբ կասետային զինամթերք ուղարկելու որոշմանը: Դրանք կազմում էին մարտին Ուկրաինա մատակարարվող 300 միլիոն դոլար գումարի զենքի մի մասը», - ասել է հրատարակության աղբյուրը:

Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն գաղտնի կերպով Ուկրաինային ATACMS հրթիռներ է մատակարարել անցյալ շաբաթ, և ուկրաինական զորքերն անմիջապես կիրառել են այդ զենքը՝ ապրիլի 17-ին հարձակվելով Ղրիմում ռուսական ռազմական ավիաբազայի վրա, ինչպես նաև ապրիլի 16-ի գիշերը հարվածելով ռուսական զորքերին։

ԱՄՆ-ն ավելի վաղ նույնպես Ուկրաինային մատակարարել էր ATACMS հրթիռներ, որոնք կարող էին թռչել 160 կմ։ Սակայն Ուկրաինան վաղուց ցանկանում էր ATACMS հրթիռների ավելի մեծ հեռահարության տարբերակը, որոնք կարող են անցնել 300 կմ և խոցել թիրախներ նաև Ղրիմում, որտեղ տեղակայված են ռուսական օդային և ցամաքային ուժեր։

CNN-ը նշում է, որ Պենտագոնում հաստատել են Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու մասին տեղեկությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am