Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է 
դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը:

«Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով պատվիրակությանը` նշել է ԱԺ նախագահը:

Զրուցակիցները փաստել են հայ-սիրիական սերտ հարաբերությունների մասին` հիմնված ընդհանուր պատմության եւ արժեքների վրա:

Երկուստեք ընդգծվել է Սիրիա-Հայաստան խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ փոխհամագործակցության կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:

Քննարկվել են Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար, ինչը պահանջում է նոր որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին: Այս համատեքստում կարեւորում ենք Սիրիայի հետ ակտիվ համագործակցությունը խաղաղության գործընթացում»,- ասել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am