Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵՊՀ տարածքում կկառուցվի հուշ-պուրակ․ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի հետ ստորագրվել է նվիրաբերության պայմանագիր

ԵՊՀ տարածքում կկառուցվի հուշ-պուրակ․ «Ամարյան» բարեգործական 
հիմնադրամի հետ ստորագրվել է նվիրաբերության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ամարյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն ապրիլի 26-ին ստորագրել են նվիրաբերության պայմանագիր, որով հիմնադրամը ֆինանսավորելու է նոր հուշ-պուրակի կառուցումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, հուշ-պուրակի բացումը նախատեսված է 2024 թվականին։

«ԵՊՀ տարածքում հուշ-պուրակի կառուցումը նպատակ ունի ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու նահատակված հերոսների հիշատակը, այլև ստեղծելու մտորումների ու ոգեշնչման վայր ներկա ու գալիք սերունդների համար: Այս գաղափարը կյանքի կոչելուն միտված աջակցությունն անչափ կարևոր է մեզ համար, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամին։ Լիահույս եմ, որ առաջիկայում ևս համատեղ բազմաթիվ ծրագրեր կիրագործվեն»,- նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Ուրախ ենք մեր ներդրումն ունենալ Երևանի պետական ​​համալսարանի տարածքի բարեկարգման գործում և ԵՊՀ համայնքին պարգևել գեղեցիկ ու խորհրդանշական անկյուն»,- ասել է «Ամարյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հաստատված համագործակցությունը ընդլայնելու և խորացնելու տարաբնույթ գաղափարներ ու նախագծեր։

Նշվում է, որ «Ամարյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է գործարարներ՝ «Բալչուգ Կապիտալ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանի և «Էփրիքոթ Կապիտալ» ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am