Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Դատախազությունը շահագրգռված է ավելի արագ և թիրախային դատավարությունների անցկացմամբ․ Վարդապետյան

Դատախազությունը շահագրգռված է ավելի արագ և թիրախային 
դատավարությունների անցկացմամբ․ Վարդապետյան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի դատական նիստերը չձգձգվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացմանը:

«Գագիկ Խաչատրյանի նիստը մեկ տարուց ավել է՝ բոլորիդ աչքի առաջ է։ Ես այնքան ուրախ եմ, որ լրագրողները նիստը լուսաբանում են, որովհետև, եթե դա պատմեմ՝ ոչ մեկ ինձ չի հավատա, որ ոնց կարող է 2 նիստով ավարտման ենթակա վարույթը  9 ամսից ավել տևել։ Եվ իրականում ես ինքս՝ որպես իրավաբան, գործ ունեմ փակուղու հետ, որովհետև նիստը չի ավարտվում։ Դատախազությունն ամեն անգամ այդ նիստերին գնալով լրացուցիչ ռեսուրս է ծախսում, պաշտպանական կողմն է անընդհատ էներգիա վատնում դրա վրա, հասարակությունն է ֆրուստրացվում»,- նշեց գլխավոր դատախազը։

Գլխավոր դատախազը ամբողջությամբ սոլիդար է յուրաքանչյուր լուծման հետ, որը կօգնի բեռնաթափել դատարանները և ունենալ ավելի թիրախային և արագ դատավարություններ։

«Իրականում մենք դրանում առաջինն ենք շահագրգռված, որովհետև ամենաշատը թիրախավորվում և քարկոծվում է մեղադրող կողմը, որովհետև դատական քննությունների ընթացքում չպատասխանված հարցերն անընդհատ ուղղվում  են մեզ»,- ասաց Վարդապետյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am