Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Անկախ գույքի առկայությունից՝ բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի աշխատավարձի վրա. նախագիծն ԱԺ-ում է

Անկախ գույքի առկայությունից՝ բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի 
աշխատավարձի վրա. նախագիծն ԱԺ-ում է

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրենսդրական նոր նախաձեռնությամբ առաջարկվում է 200 հազար դրամ և ավելի բռնագանձման պահանջով վարույթների դեպքում, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, հնարավորություն ստեղծել բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի վրա:

«Արմենպրես»հաղորդմամբ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:

«Նախագծով առաջարկվում է 200 հազար դրամ և ավելի բռնագանձման պահանջով վարույթներով նախատեսել հնարավորություն՝ պահանջատիրոջ համաձայնության դեպքում, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի վրա, եթե չկան բռնագանձման ենթակա այլ դրամական միջոցներ, և եթե պարտապանի աշխատավարձի չափը բավարար է՝ դրա վրա բռնագանձում տարածելով, պահանջն առավելագույնը 6 ամսվա ընթացքում մարելու համար»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նշված կարգավորումը լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտպանության համար, քանի որ օրենսդրական հիմք է ստեղծվում՝ եկամուտների վրա բռնագանձում տարածելով պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողությունները չկատարելու համար:

Առաջարկվում է սահմանել, որ պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանին հասանելիք մասը պակաս չպետք է լինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ պարտապանի կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելուց հետո՝ կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից:

Առաջարկվում է նաև որպես սոցիալական լրացուցիչ երաշխիք սահմանել, որ բռնագանձում չի կարող տարածվել այն գույքի վրա, որը կառավարության որոշմամբ տրամադրվում է որպես աջակցություն կամ փոխհատուցում, եթե կառավարության նույն որոշմամբ սահմանված է, որ տվյալ գույքը բռնագանձման ենթակա չէ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am