Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը

Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային 
պարտականությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդն ապրիլի 30-ին առաջին անգամ վերադարձել է հանրային ​​պարտականությունների կատարմանը՝ նրա մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։

Ըստ հրապարակման՝ Բրիտանիայի թագավորն այցելել է Լոնդոնի ուռուցքաբանության կենտրոն, որտեղ հանդիպել է բժիշկների ու հիվանդների հետ:

«Նորին մեծության բուժման պլանը կշարունակվի, բայց բժիշկները բավականաչափ գոհ են առաջընթացից, ուստի թագավորը կարող է վերսկսել առանձին հանրային պարտականությունների կատարումը», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:

Չարլզ 3-րդը հանդիպել է ոչ միայն քաղցկեղով հիվանդների ու նրանց հարազատների, այլև TRACERx նախագծի թիմի անդամների հետ, որոնք զբաղվում են թոքերի քաղցկեղի հետազոտությամբ։

Բրիտանիայի միապետն իր մոտ քաղցկեղի ախտորոշման մասին հայտնել էր այս տարվա փետրվարին:

Չառլզ 3-րդը նաև դարձել է Cancer Research UK բարեգործական կազմակերպության հովանավորը: Այս պարտականությունը նա ընդունել է իր մորից՝ հանգուցյալ Եղիսաբեթ 2-րդից, որն ավելի վաղ եղել է կազմակերպության հովանավորը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am