Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար

ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք 
մատակարարելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը մերժել է Նիկարագուայի հայցը՝ Իսրայելին ռազմական օգնության պատճառով Գերմանիայի դեմ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի նախագահ Նավաֆ Սալամի հայտարարությունը:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ապրիլի 8-9-ը լսումներ է անցկացրել Նիկարագուայի հայցով ընդդեմ Գերմանիայի՝ Գազայի հատվածի նկատմամբ ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման պատճառով: Նիդերլանդներում Նիկարագուայի դեսպան Կառլոս Արգուելյո Գոմեսը կոչ է արել դատարանին պարտավորեցնել Գերմանիային դադարեցնել ռազմական օգնությունն Իսրայելին, որը կարող է օգտագործվել ցեղասպանության մասին կոնվենցիայի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ, ինչպես նաև վերականգնել պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աջակցությունն ու ֆինանսավորումը:

Նիկարագուան մարտի 1-ին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Գերմանիայի, քանի որ վերջինս դադարեցրել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աջակցությունը պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար: Ինչպես պնդում է Նիկարագուայի կառավարությունը, Գերմանիան ֆինանսական, քաղաքական և ռազմական օգնություն է ցուցաբերում Իսրայելին ՝ գիտակցելով, որ այն կօգտագործվի միջազգային իրավունքի խախտմամբ:

Դատարանում նշել են, որ հայցը նախաձեռնվել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով Գերմանիայի ստանձնած պարտավորությունների ենթադրյալ խախտումների կապակցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am