Ալավերդի քաղաքում մեքենա է այրվել
11:00, 1 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 1-ին ժամը 01:49-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
«Արմենպրես»-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 02:34-ին: Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում