Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում պլանային ջրանջատումներ են սպասվում
11:34, 1 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում մայիսի 2, 3-ին պլանային ջրանջատումներ են սպասվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Աղաբաբյան փողոցի ջրամատակարարումը, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշ թաղամասի և Անդրանիկի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում