Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ 
նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման  շրջանակում  զերծ մնալ դրամահավաքից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել որևէ դրամահավաք»։

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Նշվում է, որ նախարարությունը վերջին շրջանում ահազանգեր է ստանում հանրակրթական ուսումնական հաստատություններում «Վերջին դաս» միջոցառման համար իրականացվող դրամահավաքության վերաբերյալ:

«Կոչ ենք անում  շրջանավարտների ծնողներին և  ուսուցիչներին՝ զերծ մնալ ավելորդ ճոխություններից և «Վերջին դասի» միջոցառումը դիտարկել բացառապես որպես ուսումնական գործընթացի ամփոփում՝ հավատարիմ մնալով կրթության բովանդակությանը:

Տեղեկացնում ենք, որ պարտադրված դրամահավաքների դեպքում ծնողները կարող են զանգահարել ԿԳՄՍ նախարարության Թեժ գիծ՝ 010-599-600 հեռախոսահամարով»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am