Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների առաջարկ-փաթեթ

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանն է 
փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների առաջարկ-փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, որպես Հայաստանում կինոյի զարգացմանը խթանող, կինոյի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությանը նպաստող, ֆիլմերին տրվող  պետական աջակցության բաշխման ազնիվ, թափանցիկ և մրցակցային համակարգի ապահովմանը սատարող, հայազգի ֆիլմարտադրողներին միավորող և ֆիլմարտադրողների իրավունքները պաշտպանող կառույց, ողջունում է ՀՀ կառավարության՝  «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի կինոյի հիմնադրամի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին», մայիսի 2-իորոշումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։

«Ֆեդերացիան շնորհավորում է Դավիթ Բանուչյանին՝ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ, անկեղծորեն հուսալով, որ պարոն Բանուչյանի գործունեությունը միտված կլինի կինոյի պետական կառավարման դաշտում քրոնիկ բնույթ կրող թերությունների՝ կառավարող կառույցի ուռճացված հաստիքակազմի և մասնագիտական ցածր որակավորման, կամայական կառավարման, պետության կողմից ֆինանսավորվող ֆիլմերի քանակի և արտադրական հնարավորությունների անհամաչափության, դրանց ոչ պատշաճ վերահսկողության և հաշվետվողականության բացակայության, այլ, մեր կողմից բազմիցս հանրայնորեն հռչակած կնճիռների վերացմանը ու կհանգեցնի կինոարտադրության դաշտում օրենքի գերակայության հաստատմանը, միջազգային արդյունավետ փորձի կիրառմանը, որոշումների կայացման գործում փորձագետների ներգրավվածությանը, փոխգործակցության, ազնիվ մրցունակության մթնոլորտի ապահովմանը և ՀՀ կառավարության որոշման մեջ նշված նպատակների իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա դրական է գնահատում Ֆեդերացիա – ՀՀ ԿԳՄՍ նախարարություն շփումների պարբերականությունն ու համագործակցության ընթացքը, ինչի արդյունքում ֆեդերացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների իր առաջարկ-փաթեթը, որի ամբողջական քննարկումը ակնկալում է ունենալ առաջիկայում նախարարության հարկի ներքո։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am