Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական 
փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովմանը և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները մայիսի 6-ից ուժի մեջ են մտել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը  պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում:

Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, իսկ ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:

Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող  է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի համար օրենքով սահմանված է պատասխանատվություն՝ տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև տասը տոկոսի չափով:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am