Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ 
բանակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն պետք է համատեղ հակազդեն Ուկրաինայում ռազմական գործողությունների սրմանը և պայմաններ ստեղծեն խաղաղ բանակցությունների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի »-ին,  այս մասին մայիսի 6-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Փարիզում կայացած եռակողմ հանդիպմանը:

«Ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ նախագահ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը, Ֆրանսիան և ԵՄ-ն ցանկանում են շուտափույթ հրադադարի և խաղաղության վերականգնում Եվրոպայում, ինչպես նաև աջակցում են ճգնաժամի քաղաքական լուծմանը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Սի Ծինփինը շեշտել է, որ երեք կողմերը պետք է համատեղ օգնեն կանխել կողմնակի ազդեցությունների տարածումը և ռազմական գործողությունների սրումը, պայմաններ ստեղծեն խաղաղ բանակցությունների համար, ապահովեն միջազգային էներգետիկ և պարենային անվտանգությունը և պահպանեն արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am