Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն:

Ինքնաթիռը Սենեգալից  դեպի Մալիի մայրաքաղաք Բամակո մեկնելիս է եղել:

Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է կատարվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am