Հայաստանը Գերմանիային է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին
11:02, 10 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում