Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է

Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ 
տեղահանվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի հարավում հեղեղումների պատճառով զոհվել է 107 մարդ, իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 000-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռիու Գրանդի դու Սուլի նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

Տեղական ժամանակով մայիսի 9-ի ժամը 18:00-ի տվյալներով՝ 327 105 մարդ ստիպված է եղել լքել տները, ապաստարաններում տեղավորված է 68 519 մարդ: Ընդհանուր առմամբ, հեղեղումներից տուժել է 1,7 մլն մարդ։

Վերջին հաշվետվության համաձայն՝ զոհվել է առնվազն 107, վիրավորվել և վնասվածքներ է ստացել 754 մարդ։ Անհայտ կորած է 134 բնակիչ:

Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ Ռիու Գրանդի դու Սուլի քաղաքների հիվանդանոցները դադարեցրել են ոչ անհետաձգելի վիրահատությունները։

Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևներն սկսվել են անցյալ շաբաթվա սկզբին: Տարածաշրջան է այցելել նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am