Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն հանդես կգա 19 համարի ներքո

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն 
հանդես կգա 19 համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լադանիվա» խումբը, որը Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, եզրափակիչ փուլում ելույթ կունենա 19 համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչը կանցկացվի մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այն կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Հայաստանից բացի եզրափակիչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան,  Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան, Ավստրիան:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Խմբի եվրատեսիլյան «Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն: Կարծում են՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am