Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների 
պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Մարդու իրավունքների պաշտպանի, Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրների և դրանց լուծման առաջարկների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը առանձին անդրադարձ է կատարել զինվորական հաշվառման և զորակոչի, զինվորական ծառայության բուն ընթացքի և պահեստազորային ծառայության շրջանակներում անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր եղանակներին: Երկուստեք փոխանակվել են մտքեր Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առանձին առաջարկների իրացման կառուցակարգերի վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև իրավասու այլ մարմինների հետ համատեղ աշխատանքը:

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության հանձնառությունը` լուծելու մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, և կարևորում է ՊՆ և գլխավոր շտաբի մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Բարոյահոգեբանական ապահովման վարչության, Իրավաբանական վարչության, Ռազմաբժշկական վարչության, զինկոմիսարիատների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում նաև դրվում են են համակարգային բնույթի խնդիրներ լուծելու հիմքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am