Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը

Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 11  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ոչնչացնել կորոնավիրուսի դեմ նախկինում ձեռք բերված  դեղամիջոցների մոտ 77 տոկոսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300 միլիարդ իեն (մոտ 1,93 միլիարդ դոլար)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը։ 

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո Ճապոնիայի կառավարությունը դեղահաբերի տեսքով դեղամիջոցներ է ձեռք բերել տարբեր արտադրողներից ՝ 5,6 միլիոն մարդու համար: Մինչ այժմ չօգտագործված դեղեր են մնացել մոտ 4,3 միլիոն մարդու համար։

Ըստ աղբյուրի՝ բոլոր չօգտագործված դեղերը կոչնչացվեն պիտանելիության ժամկետի ավարտին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am