Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել

Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգորոդում  Ուկրաինայի զինված ուժերի արկի հարվածից փլուզվել է բազմաբնակարանի մուտքերից մեկը՝  ընդգրկելով 10 հարկն ամբողջությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի ղեկավար  Վյաչեսլավ Գլադկովը՝ կից տեսանյութ հրապարակելով:

«Բելգորոդ քաղաքը և Բելգորոդի շրջանը ուկրաինական զինված ուժերի կողմից ենթարկվել են զանգվածային հրետակոծությունների: Խարկովի բլրին արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է ամբողջ մուտքը՝ տասներորդից մինչև առաջին հարկ։ Դեպքի վայր եմ գնացել, բոլոր մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am