Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու 
պայմանագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանը Իրանի հետ պայմանագիր է ստորագրել իրանական Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու շուրջ, հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

Հնդկաստանը Իրանի հարավ-արևելյան ափին գտնվող Չաբահար նավահանգիստը զարգացնում էր՝ որպես Իրան, Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ տեղափոխելու ուղի՝ շրջանցելով Պակիստանում գտնվող Կարաչիի և Գվադարի նավահանգիստները։

Այնուամենայնիվ, ըստ հրապարակման, Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները դանդաղեցրել էին նավահանգստի զարգացումը։  

Պայմանագրի ստորագրումը տեղի է ունեցել Թեհրանում, ուր ժամանել էր Հնդկաստանի նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։

Երկարաժամկետ պայմանագիրը ստորագրվել է Indian Ports Global Limited (IPGL) և Իրանի Port & Maritime Organisation ընկերությունների միջև։ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտնել է, որ IPGL-ը մոտ 120 միլիոն դոլար կներդնի, նաև կլինի 250 միլիոն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում՝ պայմանագրի արժեքը հասցնելով 370 միլիոն դոլարի։

Չաբահարը իրանական միակ նավահանգիստն է, որն ուղիղ ելք ունի դեպի Հնդկական օվկիանոս։ Հնդկաստանը նաև ձգտում է իրանական Չաբահար նավահանգիստը վերածել տարանցման հանգույցի՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում ԱՊՀ շուկա մուտք գործելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am