Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 
տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայի դատարանը Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ իր կնոջը՝ Սալթանատ Նուկենովային խոշտանգելու և սպանելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Բիշիմբաևին վերջնականապես նշանակել 24 տարվա ազատազրկում», - ասել է Աստանայի քրեական գործերով մասնագիտացված միջշրջանային դատարանի դատավոր Այժան Կուլբաևան:

Նախկին նախարարը ձերբակալվել էր 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նուկենովային մահվան հասցնելու կասկածանքով, Գաստրոկենտրոնի շենքում գտնվող ռեստորանում: Նոյեմբերի 11-ին ձերբակալվել է նաև նախկին նախարարի ազգական Բահիթժան Բայժանովը՝ Գաստրոկենտրոնի տնօրենը:

Բիշիմբաևը մեղավոր է ճանաչվել խոշտանգման և առանձնակի դաժանությամբ կատարված սպանության հոդվածներով: Նախկին նախարարի ազգականը՝ Բահիթժան Բայժանովը, որը մեղավոր է ճանաչվել առանձնապես ծանր հանցագործությունը կոծկելու համար, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am