Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում

Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային թիմի և իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Օլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ժիրուն, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն, իր հայտարարության մեջ շեշտել է, որ վերջին  երկու հանդիպումներն է անցկացնում «Միլան»-ի կազմում:

37-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Լոս Անջելես»-ում: Պայմանագիրը նախատեսված է 1,5 տարվա համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am