Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի 
Քրիստինե Վարդանյանը

ԵՐԵՎԱՆ,14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝  նշելով, որ ավագանու մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Վարդանյանին:

«Անբասիր ծառայության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Իսպիրյանին, որը 2018 թվականից Երևանի ավագանու անդամ էր: Դիմումը, մասնավորապես, պայմանավորված է նրա երկրից բացակայություններով և զբաղվածությամբ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am