Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը

ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանը հերքում է մամուլում տարածվող լուրերը, թե համալսարանի 50-ից ավել դասախոսներ միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի պետական համալսարանի տարածած հայտարարությունը․

«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։ Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»։

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԵՊՀ-ի 50-ից ավել դասախոսներ հայտարարություն են տարածել, որով հայտնել են, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am