Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը

Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի 
մասնակցության ընթացակարգերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան պարզեցնում է խաղաղությունը պահպանելու համար ԵՄ-ի ռազմական առաքելություններում իր բանակի մասնակցության վարչական ընթացակարգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի Դաշնային խորհրդի հայտարարությունը։

«Շվեյցարիան շահագրգռված է ճգնաժամային տարածաշրջաններում խաղաղությանը և կայունությանը նպաստելու գործում: 2024 թ. մայիսի 15-ի իր նիստում Դաշնային խորհուրդը որոշել է հստակեցնել ռազմական առաքելություններին և ԵՄ-ի գործողություններին (շվեյցարական զինվորականների) մասնակցության պայմանները, որոնք ուղղված են ճգնաժամերի կարգավորմանը և խաղաղության աջակցմանը, ինչպես նաև այդ բնագավառում վարչական համագործակցության դյուրացմանը»,- ասված է փաստաթղթում։

Այսպիսով, Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է ԵՄ-ի ռազմական գործողություններում երկրի զինված ուժերի մասնակցության վերաբերյալ ստանդարտ կոնվենցիան՝ «ընթացիկ իրավիճակին արձագանքելու, միջազգային համագործակցությունն ակտիվացնելու և խաղաղությունը պահպանելու նպատակով ռազմական առաքելություններին օժանդակելու համար»։

Հստակեցվում է, որ նման կոնվենցիան Շվեյցարիայի վրա որևէ պարտավորություն չի դնում՝ մասնակցելու ԵՄ-ի քաղաքացիական կամ ռազմական առաքելությանն ու գործողությանը նրա ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։

«Շվեյցարիան ինքնուրույն է որոշում ընդունում՝ արդյոք ցանկանում է որևէ ներդրում կատարել՝ հաշվի առնելով այս բնագավառում իր առաջնահերթությունները և բանակի մասին օրենքով սահմանված պայմանները», - նշվում է հայտարարության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am