Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական 
փոխգործակցության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանում կայացել է Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ բարեկամական խմբի մի շարք անդամներ, մտքեր են փոխանակվել հայ-ղազախական միջպետական փոխգործակցության հետագա զարգացման հարցում խորհրդարանական աջակցման մասով՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված բարձր պայմանավորվածությունների իրագործման շեշտադրմամբ։

Այս համատեքստում արձանագրվել է Հայաստանի և Ղազախստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետևողական առաջմղման պահանջվածությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ճյուղային միջխորհրդարանական կառույցների շրջանակներում։

Դիտարկվել է «Հայաստան-Ղազախստան» միջխորհրդարանական բարեկամական խմբի հերթական նիստի նախապատրաստական ընթացքն, ինչպես նաև երկկողմ շփումների և այցերի ժամանակացույցը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am