Երևանում՝ 11:07,   10 Հունիս 2024

Երևանի կենտրոնում երթևեկությունը սահմանափակված է՝ պայմանավորված միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառմամբ

Երևանի կենտրոնում երթևեկությունը սահմանափակված է՝ պայմանավորված 
միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը մայիսի 15-ին ժամը 15:00-20:00-ն սահմանափակ է լինելու՝ պայմանավորված ՎԶԵԲ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող ՎԶԵԲ միջազգային համաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով, մայիսի 15-ին ժամը 15:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ. 1 և 9 երթուղիները ժամանակավորապես դադարեցնում են սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները այլընտրանքային ճանապարհներով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրում»,- նշված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am