Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային 
ապահովման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշեց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ։

«Առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը և երրորդ՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում։ 

«Առաջինը՝ 5 միլիոն դրամ 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու, երկրորդը՝ 4 միլիոն դրամ 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում, 3 միլիոն դրամ մնացած բնակավայրերում, բացի Երևանի առաջին և երկրորդ գոտիներից։ Եվ 2 միլիոն դրամ կտրվի այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն հիփոթեքային վարկ, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարը նաև ներկայացրեց ծրագրի հիմնական պայմանները և թե ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառու։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլորդ անդամները, այդ թվում՝ անչափահասները ունեն կամ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Ձեռք բերվող տան մակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 միլիոն դրամը»,- նշեց Մկրտչյանը։

Մանրամասներն՝ այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am