Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է արժանացել ԱԺ հանձնաժողովի նիստում

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 
լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է արժանացել ԱԺ 
հանձնաժողովի նիստում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Փոխնախարարը հայտնել է, որ նախագծի նպատակը շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համակարգի վերանայման միջոցով հարկ վճարողների հարկային կարգապահության խթանումն է:

Այն կապահովի շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների՝ շահաբաժին վճարող կազմակերպության հարկային կարգապահական չափորոշիչների բավարարման դեպքում փոխհատուցումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am