Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին

Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվը մոտենում է 35,5 հազարին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 35 հազար 456-ի, իսկ վիրավորներինը՝ 79 հազար 476-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել է Գազայի առողջապահական գերատեսչությունը:

Աղբյուրի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 70 մարդ, իսկ 110-ը վիրավորվել:

«Մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am