Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին

Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Իրանին, որտեղ շարունակվում են նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները: «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ արտգործնախարարությունը գրառում է կատարել X-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Ցնցված ենք Իրանից ստացված լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլահիանի և մնացած բոլորի հետ են, ովքեր այնտեղ են։ Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,-ասված է ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող մի խումբ պաշտոնատար անձանց  տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել  Արևելյան Ատրպատական նահանգի Բրազին և Արդեշիր գյուղերի միջև ընկած տարածքում: Իրանական աղբյուրների տվյալներով` ուղղաթիռում են գտնվել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ: Վթարի վայր են մեկնել փրկարարական խմբեր, որոնց աշխատանքներին խոչընդոտում են վատ եղանակային պայմաններն ու թանձր մառախուղը: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգ էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու երկու երկրների սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ամբարտակի բացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am