Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ շարժման առաջնորդ, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ավտոերթով շարժվել են դեպի Տավուշի մարզի Կիրանց բնակավայր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավտոերթը մեկնարկել է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասից։

Մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից՝ Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am