Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Բիշքեկում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 41-ի

Բիշքեկում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 41-ի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժածների թիվը 29-ից հասել է 41-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի կառավարությանը կից հանրապետական ​մեդիա-շտաբը։

«Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 41 տուժած, որոնցից մայիսի 20-ի առավոտվա դրությամբ ստացիոնար բուժում է անցնում 11 հիվանդ», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մայիսի 19-ին բուժօգնության են դիմել նաև 8 օտարերկրացիներ, որոնք հոսպիտալացվել են Միջազգային բժշկական համալսարանի կլինիկայում:

Մայիսի լույս 18-ի գիշերը Բիշքեկում աշխատանքային միգրացիայի դեմ կազմակերպված ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Մայիսի 13-ին՝ բողոքի ակցիայից օրեր առաջ, մայրաքաղաքի թաղամասերից մեկում հնդիկ և պակիստանցի ուսանողների և Բիշքեկի բնակիչների միջև զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ղրղզստանի բուհերում ներկայում սովորում է ավելի քան 40 000 ուսանող Հնդկաստանից, Պակիստանից և Բանգլադեշից։

Միջադեպից հետո շուրջ 2700 ոստիկաններ, ինչպես նաև ավելի քան 1000 ջոկատայիններ են ներգրավվել Բիշքեկում կարգուկանոնի պահպանման գործում։ Մայրաքաղաքի ոստիկանության վարչությունը պնդում է, որ քաղաքում իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից։

Իր հերթին Ղրղզստանի գերագույն դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դատարանը որոշում է կայացրել տնային կալանքի ենթարկել Եգիպտոսի չորս քաղաքացիների Բիշքեկի բնակիչների և օտարերկրյա ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցած անկարգություններից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am