Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահի և ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահի և ուղեկցող 
պաշտոնյաների մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ,, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 20-ին ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցությունն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու դժվարին փորձությունը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am