Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հատուկ ծառայությունները Նյու Յորքի մետրոն պատրաստում են հնարավոր կենսաբանական գրոհի

Հատուկ ծառայությունները Նյու Յորքի մետրոն պատրաստում են հնարավոր կենսաբանական գրոհի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը (Department of Homeland Security) Նյու Յորքի մետրոյում անգույն եւ անհոտ գազ Է փոշեցրել՝ հասկանալու համար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառմամբ ահաբեկչական գործողության դեպքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքին, իշխանություններն ուշադրություն են հրավիրել երկրի խոշորագույն տրանսպորտային ուղիներից մեկում փոշեցրված ռացինի կամ սիբիրախտի սպորների տարածման պոտենցիալ սպառնալիքի վրա:    

Վարժանքները տեղի կունենան հինգ օր: Երեք կայարանների (Grand Central, Times Square и Penn Station) կառամատույցներում կշարունակեն գազ փոշեցրել, իսկ ավելի քան 55 կայարաններում գազավերլուծիչները կգրանցեն դրա խտությունը: Արդյունքների վերլուծությունը թույլ կտա որոշել թունավոր նյութերի տարածման արագությունը, ելնելով դրանից՝ կմշակվի բնակչության պաշտպանության լրացուցիչ համակարգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am