Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սեւանա լճի մակարդակը նոր բարձր նիշի է հասել

Սեւանա լճի մակարդակը նոր բարձր  նիշի է հասել

ԳԱՎԱՌ, 31  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը մայիսի 30-ի դրությամբ հասել է նոր բարձր նիշի, որը չի արձանագրվել 1963 թվականից ի վեր:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական  տեղեկատվական կենտրոնից, 2016 թվականի մայիսի 30-ին Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:»1962 թվականին Սեւանա լիճը, ըստ պաշտոնական տվյալների, ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Մեկ տարվա ընթացքում այն անկում է ապրել մոտ 80 սանտիմետրով: Անկումը շարունակվել է նաեւ հետագա տարիների ընթացքում: Սեւանի մակարդակի բարձրացման շրջանի սկզբից՝ 2003 թվակաինց ի վեր այժմ ունենք առավելագույն նիշը՝ 1900 մետր 66 սանտիմետրը: 2014 թվականին, մինչեւ ջրբացթողումները, Սեւանի մակարդակը հունիս ամսին հասել էր մինչեւ 1900 մետր 61 սանտիմետրի, ապա, ջրբացթողումների հետ կապված, սկսել նվազել: Վերջին մեկ շաբաթում  Սեւանը բարձրացել է ավելի քան 5 սանտիմետրով, և բարձրացման դինամիկան շարունակվում է: Այնպես որ, առաջիկա օրերին կունենանք Սեւանի մակարդակի բարձրացման նոր ռեկորդային նիշ»,-հավաստեց Գավառի «Օրհուս» կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը:

Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 65 միլիոն խորանարդ մետր ջուր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am