ԼՂ-ի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը չեմ հավատում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ես չեմ հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վարշավայի համալսարանում ունեցած ելույթում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` ի պատասխան Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված հայ ուսանողի տված հարցին:
Նշելով, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՆԱՏՕ-ն անհաղորդ չի մնացել, Ստոլտենբերգը հիշեցրել է, որ դաշինքը դրա հետ կապված հանդես էր եկել հայտարարությամբ:
«Մենք այդ առնչությամբ հանդես ենք եկել հայտարարությամբ: Ես կոչով դիմել եմ երկու կողմերին հարգանք դրսեւորել կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ: Ես չեմ հավատում հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը», -ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հավելել է. «Մենք հայտարարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների ուղիով կարգավորման եւ կրակի դադարեցման ռեժիմը հարգելու կարեւորության մասին»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում