Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ: «Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»,-նշում են ԱԳՆ-ում։

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ըստ նախնական տվյալների` վարորդը Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31-ամյա քաղաքացի է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am