«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն աջակցում է վետերան երկաթուղայիններին
ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արդեն վեցերորդ տարին է «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությունն (ՓԲԸ) աջակցում է Մեծ Հայրենականի և աշխատանքի վետերաններին: Նրանք հիմնականում դիմում են տների վերանորոգման, հիմնանորոգման խնդիրներով: Նրանց մեծ մասը Գյումրիում են:
Մեծ Հայրենականի տարիներին շատ լենինականցի երկաթուղայիններ մեկնեցին ռազմաճակատ ու չվերադարձան, շատերն էլ մնացին ու աշխատեցին թիկունքում: Կան նաև այնպիսիներն, ովքեր հնարավորություն ունենալով և ազատված լինելով ռազմաճակատ մեկնելուց, ինչի հնարավորությունը տալիս էր երկաթուղին, այնուամենայնիվ, մեկնում էին ռազմաճակատ, իսկ վերադառնալից հետո կրկին աշխատանքի անցնում կա՛մ վագոնային, կա՛մ լոկոմոտիվային դեպոներում: Այդպես նաև վարվեցին Մարուս Զաքարյան և Անդրեյ Անդրեյան զույգը՝ պատերազմի և աշխատանքի վետերաններ: Կինը 17 տարեկան հասակում՝ ամուսնությունից 2 ամիս հետո, մեկնում է ռազմաճակատ՝ ծառայում Բաթումի փոքր տրամաչափի զենիթա-հրթիռային ջոկատում, որպես կապավոր, իսկ ամուսինը՝ կնոջ ռազմաճակատ մեկնելուց հետո է մեկնում ռազմաճակատ ու ծառայում Կերչում մինչև վիրավորվելը՝ 1943 թվականը ու վերադառում հարազատ քաղաք կնոջը սպասելով տանը:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությունն (ՓԲԸ) աջակցությամբ վետերան զույգի տնակը հիմնանորոգվել է՝քարապատվել, նորոգվել տանիքը, էլեկտրականությունը, կոյուղին, տեղադրվել ջեռուցման գազակաթսա, կատարվել ներքին ու արտաքին հարդարում:Ամեն տարի Մեծ Հայրենականի մի վետերանի ինչ-որ ձևով օգնում ենք: Արդեն 6-րդ տարին է: Երկաթուղային 40 վետերան կա և սա բարի ավանդույթ է, որը կշարունակվի, իսկ այս ընտանիքին առանձնահատուկ ուշադրություն էր պետք՝ հետաքրքիր պատմություն, կյանքի ուղի, որն անցել է Մեծ Հայրենականով ու ավելի կոփվել: Այս ընտանիքն օրինակ պետք է լինի երիտասարդներին: Մեր պարտքն է նրանց հիշել ու նրանց կողքին լինել: Նրանք ոչ միայն պատերազմի« այլ նաև աշխատանքի վետերաններ են»,-«Արմենպրես»-ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վայլկոն:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում